՛՛Եթե պետք է լավ հասկացվել, Եթե պետք է խոր զգացվել Լոկ եղածի նոր կրկնությամբ՝ Ես հպարտ եմ Չհասկացվող Եվ չզգացվող Իմ ինքնությամբ. Շատ-շատերից չկարդացվող՝ Բայց և այնպես իմ սեփակա՛ն ձեռագրով. Այլոց կողմից չարդարացվող՝ Բայց և այնպես իմ սեփակա՛ն ծրագըրով. Ուրիշների խնջույքի մեջ Թող ո՛չ մի դեր չխաղացած՝ Բայց և այնպես ի՛մ հնձանով. Թեկուզ խռպոտ ու բաղաձայն՝ Բայց ի՛մ ձայնով. Թո՛ղ որ անզոր՝ Սակայն արդա՜ր իմ ցասումով. Թո՛ղ որ իզուր՝ Բայց բնակա՜ն իմ հոսումով.







Этот комментарий был удален автором.
ОтветитьУдалитьշնորհավոր մուտքդ այսպես ասած < հայկական բլոգոսֆերա > իմ բլոգեր ընկերուհի ;)
ОтветитьУдалитьմերսի Էդիտ ջան :)
Удалитьխնդրեմ ;)
Удалить