Ֆոտո

27 апр. 2012 г.

ՃԻՇՏ կյանքի օրենքները

Փնտրում


Ժամանակը չի բուժում վերքերը

 Սուտ է: 

Հոգու մաքրություն

11 апр. 2012 г.

Սիրտս դատարկվեց




 Ես ունեմ ինչ-որ մեծ և իսկապես գեղեցիկ զգացմունք քո հանդեպ,առանց որի ես չեմ ապրի:Դու ինձ համար տիեզերք ես և այն ինչ կա տիեզերքից այն կողմ:Դու այն մարդն ես`ում համար ես կապրեմ:Սիրում եմ քեզ անսահման սիրով…

4 апр. 2012 г.

Այդ օրը…

Այդ օրը…..Գարնանային մի անձրևոտ օր էր:Դասերից հետո որոշել էի քայլել  այգով : Մտածում էի դասերիս  մասին : Հոգնեցի ու որոշեցի նստել մոտակա նստարանին : Նստեցի ու ակամայից մտածեցի ապագայից :  Հանկարց  ձայներ լսեցի, ավելի շուտ լացի ձայներ : Ինձնից մի քանի նստարան այն կողմ նստած էր մի զույգ : Ակամայից ինձ հասանելի դարձավ նրանց զրույցը :                                                                                                                   -Ախր  ես քեզ շատ կկարոտեմ :                                                                                                              -Գիտես ես քեզ չեմ կարոտի, բայց  ինչ կարանք անենք երկու տարի ա էլի  կծառայեմ կգամ մի մտածի:                                                                                                                             -Ախր իմ մոտ չմտածել չի լինի , ես առանց քեզ չեմ կարող :Երկաաար  զրուցում էին մտածում , քննադատում ու եկան որոշման , տղան պետք է գնար ծառայելու իսկ աղջիկը չէր դիմանա : Աղջիկն սկսեց արտասվել ,իսկ տղան տեղից վեր կենալով ասաց.                                                                                                                                                         – ՉԶԱՆԳԵՍ որ  ՊԵՏՔ  լինի ես կզանգեմ : Վերջին խոսքերը ասես դորշմվեց աղջկա սրտի մեջ , լացեց ,լացեց  և երբ  արդեն մութ էր վեր կացավ տեղից ու առանց հետ նայելու վազելով գնաց  : Ես  էլ որոշեցի տուն վերադառնալ բայց երբ հասա այն նստարանին որտեղ նստած էին նրանք մի փոքրիկ օրագիր գտա ,վերցրեցի,  առաջին էջին գրված էր  հետաքրքրությունից դրդված  սկսեցի  կարդալ ,առաջին մի քանի էջերը պատռված էին իսկ հաջորդ էջում գրված էր<<ԲԱԽՏԻ ԱՅՍ ԱՆԳՈՒԹ ԽԱՉՄԵՐՈՒԿՆԵՐՈՒՄ: ՄՆՈՒՄ ԵՄ ՄԵՆԱԿ,ՏԽՈՒՐ ԱՆԸՆԿԵՐ, ՄԵՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է ԴԱՌՆՈՒՄ ԻՆՁ ԸՆԿԵՐ, ՔԱՅԼՈՒՄ ԵՄ ԱՌԱՋ, ԴԵՊԻ ԱՆՀԱՅՏՈՒԹՅՈՒՆ, ԴԵՊԻ ԿՅԱՆՔ ԿՈՉՎԱԾ ԱՆԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ.....>>

իմ սիրտը



Աշուն էր:  Ու կարծես աշնան վերջին արևի շողերի  հետ մարում էր նաև Նարեի սիրտը : Նստարանին նստած երկար մտածում էր ….<<իսկ եթե…իսկ եթե ես էլ մարեմ …ես էլ մարեմ ինչպես աշնան վերջին շողերը ………ինչ կլինի? …>>: 
Մի քանի օր առաջ էր վերադարձել հիվանդանոցից ու պարզել էր  իր անբուժելի հիվանդության մասին : Նարեն տառապում էր սրտի արատով :Ոչինչ կամ ոչ ոք չեր կարող փրկել նրան : Հաջորդ առավոտյան երբ արդեն պիտի հանդիպեր Աշոտի հետ նա ամեն ինչ պատմեց ու ստիպեց որ Աշոտը հեռանա ու ինչքան հնարավոր է շուտ մոռանա իրեն: Աշոտը գնաց . Անցան ամիսներ Նարեն իրեն ամեն ինչից հեռու էր պահում հուսալքված էր մտածում էր իր մահվան մասին : Հաջորդ օրը Նարեն ուշագնաց ընկավ հատակին մի կերպ հասցրեցին հիվանդանոց ու……………….մի քանի օր հետո  առավոտյան   5-րորդ պալատում արթնացավ վերցրեց կողքին դրված թուղթն ու սկսեց կարդալը <<…ՄԻՆՋ ՆՈՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍԻՐԵԼԻՍ…ԻՆՉՈՒ ՄԻՆՉ ՆՈՐ ?..ՈՐՈՎՀԵՏև ՄԵՆՔ ԿՀԱՆԴԻՊԵՆՔ ԵՐԿՆՔՈՒՄ …..ԿԿԱՐՈՏԵՄ ՔԵԶ ՇԱԱԱԱՏ ՈՒ ՔԵԶ ՇԱԱԱՏ ԵՄ ՍԻՐՈՒՄ …….ԵՍ ՀՊԱՐՏ ԵՄ ՄԻԱՅՆ ՆՐԱՆՈՎ  ՈՐ ՀԻՄԱ ՔՈ ՄԵՋ ԲԲԱԽՈՒՄ Է ԻՄ ՍԻՐՏԸ ……….ՍԻՐՈՎ ԱՇՈՏ>>

Ա՜խ, նորից «Բարի ճամփա»,

Ա՜խ, նորից «Բարի ճամփա»,
Ա՜խ նորից «Մնաս բարով»…
Մի տեսակ տագնապ կա, որ
Չես ասի ոչ մի բառով:

Գնում ես, չես էլ ասում,
Թե մեկ էլ երբ ես գալու,
Եկար էլ, ի՞նչ իմանամ
Ո՞ւմ մոտ ես մեղքդ լալու:

Ներիր ինձ, դու իմ բարև,
Իմ խելոք և իմ համառ,
Հարկադիր այս ծիծաղի
Եվ թաքուն լացի համար:

Գնում ես, էլ ի՞նչ ասեմ,
Սովոր եմ, կդիմանամ
Թող կուրծքս մի քիչ ցավի,
Որ սրտիս տեղն իմանամ:

Մի տեսակ տագնապ կա, որ
Չես ասի ոչ մի բառով,
Ա՜խ, նորից «Բարի ճամփա»,
Ա՜խ նորից «Մնաս բարով»…