Ես քեզ սիրում եմ վայրկյաններով,րոպեներով,ժամերով,օրերով և երկար գիշերներով:Շաբաթներով ու ամիսներով,տարիներով ու կարծես թե դարերով:Մենք գտանք իրար միլիոնավոր մարդկանց մեջ և դարձանք մի ամբողջ սրտի երկու մասեր:Եթե դու այդպես չես կարծում,ուրեմն ես էլ չեմ ապրի,որովհետև չի կարող սիրտը կիսով չափ
ու ապրել…Սիրում եմ քեզ…
Ես ունեմ ինչ-որ մեծ և իսկապես գեղեցիկ զգացմունք քո հանդեպ,առանց որի ես չեմ ապրի:Դու ինձ համար տիեզերք ես և այն ինչ կա տիեզերքից այն կողմ:Դու այն մարդն ես`ում համար ես կապրեմ:Սիրում եմ քեզ անսահման սիրով…
Ես քեզ կդարձնեմ աշխարհի ամենաերջանիկ տղամարդը:Ես ուզում եմ ամեն վայրկյան հիանալ քեզնով և տալ քեզ իմ ողջ քնքշությունը,ջերմությունը,խնամքը և սերը…Սիրում եմ քեզ…
Սիրո մասին պետք չէ երկար ու անընդհատ խոսել…Այն պետք է ապացուցել…Ես ամեն օր պատրաստ եմ ապացուցել քեզ իմ սերը…


Комментариев нет:
Отправить комментарий