Սիրում եմ...Ամենագեղեցիկ ու տարածված արտահայտությունն աշխարհում,որշատերս ենք լսում ու ամեն քայլափոխին:Ամեն երրորդ այսօր սիրահարված է,զգումէ ամբողջ մարդկության կողմից փառաբանված ու աստվածացվածզգացմունքը:Հետաքրքիր է քայլել փողոցով ու տեսնել,թե ինչպես են տղաներըծաղիկները ձեռքներին` շտապում իրենց սիրելիների մոտ,ինչպես են սիրահարզույգերը քայլում ու նայում իրար ամենաազնիվ ու սիրուց անվերջ փայլողաչքերով:Պատահակն չէ,որ շատ երգեր ,բանաստեղծություններ ու նկարներ կանսիրո մասին:Սերը բոլորի տարերքն է,եթե անգամ կյանքում չես սիրել,սերը միշտթևածել է,կա',ապրու'մ է:Այն ամեն ուր է ու ամեն ինչի նկատմամբ.սեր դեպիընտանիքը,գործը,արվեստը,Հայաստանը,հայրական տունը,սերը դեպիԱստվածը`ամենազորը:
Գտեք մեկին,որ չի սիրում իր ընտանիքը,որ հաշվի չի առնում մոր կամ հոր խոսքը ևչի պաշտպանում եղբորը կամ փոքրիկ կնոջը:Մեկին,որ չի սիրում գործը,որովզբաղվում է,մեկին,որը չի սիրում օ'դը,որ շնչում է...Ցույց տվեք մեկին,որ իրփրկության համար չի' աղոթում Աստծուն և օգնություն ստանալով չի' պաշտում:
Բայց բացառություններ էլ կան...
Սիրում եմ այն կյանքը,որն ապրում եմ ու որում ամեն ինչ այնքան հրաշալի է..
Ինչ լավ է, որ դու կաս…
Այս խորդուբորդ ու սնամեջ կյանքում երբեմն մի լույս է անհրաժեշտ մարդուն, որ գոնե ինչ-որմխիթարանքի պատառով արդարացում տա իր անցավոր գոյությանը:
Ինչ լավ է, որ դու կաս…
Մարդ ակամա, թեկուզ ինքն իր խղճի ու հոգու առաջ սկսում է պարտավորություն զգալ այնմարդու հանդեպ, ում մեջ գտել է իրեն, ում հետ կապնվել է անտես, բայց անհերքելի մի կապով:
Եթե ասածներս ոչինչ չասեն քեզ, ապա հիշիր այն մանկիկին, որին երբ հարցնում են, թե այսինչինորքան ես սիրում: Փոխանակ պատասխանի, ձեռքերն է տարածում ցույց տալու համար սիրոանչափելի չափը: Այդպես էլ ահա համարիր, որ խոհերս ու հույզերս եմ տարածել ոչ թե աջ ուձախ, այլ հենց քեզ` հստակ խոսելու տեղակ ցույց տալու համար անտեսանելին…
Բոլորիս մեջ էլ կա մանուկը, արվեստագետի ու ստեղծագործողի մեջ ավելի ակնհայտ է նա: Նաքնած է, բայց արթնանում է երբեմն ու իր թարթող աչքերով հերոսաբար պահանջում է իր անմեղցանկությունների կանխավճարը նրանից, ում մեջ որ կա ու ապրում է: Նա իր գոյության մասիներբեմն ու հաճախ հիշեցնում է և որքան էլ սառնասրտորեն փորձենք փակել մեր հոգուականջները չլսելու կաղկանձն ու աղիողորմ ճիչը նրա, միևնույնն է կթնգթնգա այնքան մինչևարտասուքից խաշված դեմքի վրա արդեն չենք կարողանա չկարդալ մեր սեփական եսը:
Քո մեջ այդ մանուկին գտավ իմ մանուկը…
Ինչ լավ է, որ դու կաս…

.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
Комментариев нет:
Отправить комментарий