Ֆոտո

27 апр. 2012 г.

Ժամանակը չի բուժում վերքերը

 Սուտ է: 


Ժամանակը չի բուժում վերքերը: Գուցե նա իր առօրյա հազար ու մի հոգսերով, ուրախություններով ու անակնկալներով ետ հրում, հոգուտ մի խուլ անկյունն է տանում վիրավորոնքդ ու վիշտդ և երբեմն մոռացության մատնում... բայց չի բուժում, չի կարող բուժել: Բավական է թեթև մի առիթ, մի դեմք, մի անուն, մի նմանություն, անցողիկ մի հայացք, որ... Իսկ ավելի հաճախ ոչ մի առիթ էլ պետք չէ, ոչինչ պետք չէ, պարզապես անհնար է մոռանալ, անհնար է փախչել: Հիշողությունները հետապնդում են քեզ, նրանք քեզ հետ են, քո մեջ: Նոր տպավորությունները՝ գալով, քո հոգուց ինչ-որ բան դուրս չեն նետում: Հոգին ավազան չէ, նա կարող է տանել ամեն ինչ, կարող է բյուրեղացնել այդ ամենը ու
թաքցնել:


ԵՎ դու այլևս նախկինը չես կարող լինել, դու քո բոլոր ունեցածի հետ արդեն ունես նաև այդ նորը, որից նաժանվել, որից հեռանալ այլևս չես կարող:

Ես էլ շատ եմ փորձել մոռանալ ինչ-որ դեմքեր, ինչ-որ դեպքեր: Երբեմն էլ, երբ շատ ուրախ եմ եղել, հանկարծ մտածել եմ հրճվանքով, թե արդեն մոռացել եմ, բայց հենց դրանով էլ հիշել եմ և միշտ մի բութ ցավ եմ զգացել կրծքումս, ինչ-որ տեղ:

ԵՎ, զարմանալի բան, նման պահերին՝ որտեղից որտեղ, ինձ միշտ թվացել է, թէ ինչ-որ մեկը, մատով բարձրացնում է քիթս ու կամացուկ ասում.

- Դե, դե, ԺՊՏԱ...
 - Դե, դե, ԺՊՏԱ...

Комментариев нет:

Отправить комментарий