Ֆոտո

20 мар. 2012 г.

Չկաս...


                                                                                                         Չկաս... այժմ իմ կողքին,  բայց իմ սրտում, իմ մտքում և անգամ իմ երազում միշտ կողքիս ես, լցված եմ քեզանով, քո հանդեպ տածած անսահման սիրով:
Եվ ամեն անգամ, երբ առավել ևս այս մի քանի օրերի ընթացքում զբաղվում եմ ինչ-որ մի անիմաստ, հիմար բանով,դու իմ դիմաց ես: Շարժում եմ գրիչս և տողերի, անգամ տառերի արանքում տեսնում եմ քեզ, քո պատկերը, քո ժպիտը... այնքան պարզ ու բարի,բայց միաժամանակ  խորունկ և անսահման, անսպառ, անհագ:
Հիշում ես?... քեզ ասացի, որ երբ քեզանից հեռանում եմ` ինչ -որ տարօրինակ բաներ են կատարվում իմ հետ. ասեմ ավելին` ես խելագարվում եմ,տեղս չեմ գտնում, գոռում եմ, գժի պես գոռգոռում և գոնե լավ է` մեկ-մեկ երգում, այն էլ շատ բարձրաձայն:
Կամ էլ կատարվում է հակառակը. ընկնում եմ մտքերով, թախծում եմ, հիշում եմ, ուզում լինել մենակ, չնայած ինձ թվում է, թե քայլում ես կողքովս, գոնե կողքիս ես, գոնե մի փոքր պահ կողքիդ եմ:
Եվ ես չեմ գտել այդ երևույթի պատասխանը, որովհետև հիմարություն  կլիներ գտնել այն, ինչը ոչ թե հուշում, այլ գոռում և դուրս է թռչում իմ միջից: Որովհետև այդ ամենն ինձ ավելի համոզված են դարձնում, որ ուզում եմ գոռալ.... Ես սիրում եմ քեզ....