Ֆոտո

20 мар. 2012 г.

Անվերնագիր…


Վաղորդյան այս անմեղ ժամին, երբ առավոտն անփութորեն թոթափում է իր ուսերից  գիշերվա մեղսավոր խաբկանքը, իսկ սկսվող օրը դեռ չի հասցրել թաթախվել մեղքի  իր  հերթական օրաբաժնի մեջ, ակամա փորձում եմ ուրվագծել օրվա անելիքս: Դեռ  չգիտեմ, թե այսօրվա իմ օրաբաժնում կյանքն էլ ինչ հոգեպահուստ անակնկալներ  ունի ինձ համար թաքցրած, բայց որ նա այդ հարցում շատ "հնարամիտ" է`  կասկածից վեր է…
Չէ որ հենց այդ "հնարամտության" արդյունքում էր, որ պատանեկան վարդագույն  երազանքներիս օրինաչափ շարունակությունը դարձավ … սևը … Բայց … որքան էլ  այսօր սևը վտարած լինի ներկապնակիս վարդագույնը, միևնույն է, ես այդ սևը  պահելու եմ ներսում` միայն ու միայն ինձ համար, իսկ աշխարհին էլի  ներկայանալու եմ վառվռուն գույներով` ի հեճուկս այդ նույն աշխարհի…