Ֆոտո

20 мар. 2012 г.

Սիրում եմ...

 Իմ սրտին ամենահարազատ լեզուն այն է, որով, սիրելիս դու, ծաղիկը պարզելով, մի օր ինձ ասացիր. “Սիրում եմ քեզ!                                                                        Երբ սիրում ես, ապա այնպիսի հարստություն ես բացահայտում քո մեջ, ինչքան քնքշություն, մեղմություն, նույնիսկ անհավատալի է, որ այդպես կարողանում ես սիրել:                                                                      Սերը միշտ չէ կույր, և, հնարավոր է`  չկա ոչինչ տանջալից, ինչպես ամբողջ սրտով սիրել մարդուն` գիտակցելով, որ նա արժանի չէ քո սիրուն:                               


Սիրում եմ...Ամենագեղեցիկ ու տարածված արտահայտությունն աշխարհում,որ շատերս ենք լսում ու ամեն քայլափոխին:Ամեն երրորդ այսօր սիրահարված է,զգում է ամբողջ մարդկության կողմից փառաբանված ու աստվածացված զգացմունքը:Հետաքրքիր է քայլել փողոցով ու տեսնել,թե ինչպես են տղաները ծաղիկները ձեռքներին` շտապում իրենց սիրելիների մոտ,ինչպես են սիրահար զույգերը քայլում ու նայում իրար  ամենաազնիվ ու սիրուց անվերջ փայլող աչքերով:Պատահակն չէ,որ շատ երգեր ,բանաստեղծություններ ու նկարներ կան սիրո մասին:Սերը բոլորի տարերքն է,եթե անգամ կյանքում չես սիրել,սերը միշտ թևածել է,կա',ապրու'մ է:Այն ամեն ուր է ու ամեն ինչի նկատմամբ.սեր դեպի ընտանիքը,գործը,արվեստը,Հայաստանը,հայրական  տունը,սերը դեպի Աստվածը`ամենազորը:
Գտեք մեկին,որ չի սիրում իր ընտանիքը,որ հաշվի չի առնում մոր կամ հոր խոսքը և չի պաշտպանում եղբորը կամ փոքրիկ կնոջը:Մեկին,որ չի սիրում գործը,որով զբաղվում է,մեկին,որը չի սիրում օ'դը,որ շնչում է...Ցույց տվեք մեկին,որ իր փրկության համար չի' աղոթում Աստծուն և օգնություն ստանալով չի' պաշտում:
Բայց բացառություններ էլ կան...
Սիրում եմ այն կյանքը,որն ապրում եմ ու որում ամեն ինչ այնքան հրաշալի է..

Комментариев нет: