Մի օր սիրտս քեզնից նեղացավ,
Թողեց հեռացավ` անհիմն,
Մոտիկ մարդու սուտը ճիշտ դարձավ,
Կյանքս դառնացավ` անհիմն:
Մեզ բաժանողի սրտում հիմա մի տոն է, տե՛ս,
Ավելին ասեմ` նա քեզ համար դարձել է կյանքի կես:
(ԿՐԿՆԵՐԳ)
Ուշացել եմ ես արդեն, իմ սխալը ո՞նց հարթեմ,
Թե կուզես` երդվեմ, որ սիրում եմ միայն քեզ:
Ուշացել եմ ես արդեն, առանց քեզ ես ո՞նց ապրեմ,
Ո՞նց սրտիս խաբեմ, որ սիրում եմ միայն քեզ:
Սիրել եմ, կսիրեմ (2x)
Ամեն անգամ իրար տեսնելիս
Շփոթվում ենք միշտ` անձայն,
Թե՛ իմ, թե՛ քո սիրուց խոսելիս
Համարում եմ` կա անցյալ:
Իմ հպարտությունն ինձ խանգարեց, որ քեզ ներեմ,
Իսկ հիմա արդեն շատ ուշ է, չեմ կարող քեզ ետ բերել:
(ԿՐԿՆԵՐԳ)
Ուշացել եմ ես արդեն, իմ սխալը ո՞նց հարթեմ,
Թե կուզես` երդվեմ, որ սիրում եմ միայն քեզ:
Ուշացել եմ ես արդեն, առանց քեզ ես ո՞նց ապրեմ,
Ո՞նց սրտիս խաբեմ, որ սիրում եմ միայն քեզ:
Ուշացել եմ ես, ուշացել եմ ես (ուշացել եմ ես)
Սիրել եմ, կսիրեմ.
Սիրել եմ...

Комментариев нет:
Отправить комментарий