Նայում եմ պատուհանից ու հասկանում, որ այն կողմում դու ես` լցված խինդով (համենայնդեպս դու ես հավատացրել ինձ, որ կյանքդ լի է ուրախ պահերով), այստեղ` ես եմ, որ ամեն օր հետևում եմ քեզ`փորձելով ընկալել աշխարհդ…
Մենք ասես երկու անծանոթ մոլորակներ լինենք, որոնց իրարից բաժանում է պատուհանի ապակին…Սակայն պատուհանի շղարշի միջով, երբ հանդիպեցին մեր հայացքները, ես շանթահարված նայեցի քեզ`երազելով միավորել մեր մոլորակները և դարձնել մեկ ամբողջություն, բայց դու անտարբեր էիր, ասես չէիր նկատում ինձ… Հետո հասկացա, որ ապրում ես քո կյանքով, քո հույսերով, երազանքներով ու քո սիրով`անտեսելով ինձ,իմ սերը, իմ մոլորակը…
Ու այդ օրից իմ մոլորակը կորցրեց իր հանգիստը, նրա սիրտը սկսեց ուժգին բաբախել և նրա աչքերը լցվեցին թախծալի փայլով, նրա հոգին պարուրվեց անսովոր մի խենթությամբ, նրան կրծում էր անասելի մի տենչանք… Եվ պտտվում էր իմ մոլորակը, ուզում էր հասնել այն մոլորակին որի շնչից բարձրացել էր սիրո փոթորիկը…գնում էր նա խելահեղ արագությամբ ու հանկարծ նորից հանդարտվում է և մտածում, թե ինչ կլինի այդ անակնկալ հանդիպումից, այդ բախումից… Կմիանան, կձուլվեն իրար`դառնալով մեկ մոլորակ, թե բախվելով փշուր-փշուր կլինեն…



Комментариев нет:
Отправить комментарий