Ֆոտո

10 июн. 2012 г.

Քո ծննդյան առավոտը…






Հանկարծ, սկսեցի խորհել իմ տխուր սիրո մասին և զգացի, որ այրող կարոտ կա իմ սրտում…Մի սեր, մեծ և իրական սեր, թեպետ դարձել է երազ, բայց դեռ ապրում է իմ սրտում
«Ես սիրում եմ Քեզ». Ամեն անգամ, այս խոսքերն արտաբերելիս՝ Քեզ եմ կրկին փնտրում….
Ասես ճակատագիրը նորից է խաղում զգացմունքներիս հետ, նույնիսկ Դու, որ այդքան մոտ ես ինձ, չես կարող պատկերացնել, թե ինչ է կատարվում իմ ներսում՝ հոգուս մեջ: Սրտումս ասես լքված դատարկություն լինի:
Շատ ցավոտ է, երբ զգում ես, որ կորցրել ես քո օդը…Իսկ կորցրած հավատս ետ բերելու համար ընդամենը պետք է սեր, փոխադարձ սեր, իսկ դա, այնքա˜ն դժվար է Քեզ համար….
Բայց ես սիրում եմ այս առավոտը, քանզի տարիներ առաջ, այն աշխարհին է  նվիրել  Քեզ….
Դու կաս, Դու ապրում ես,կարևոր չէ, թե ու համար,կարևորն այն է, որ Քո առավոտը դարձել է կյանքիս անբաժանելի մի մասը,որ ապրում է դեռ իմ հուշերում, այրում է ու սրտումս ծնում  մի «Ուշացած քնքշություն», մի «Մաքուր կարոտ»…..

Комментариев нет:

Отправить комментарий