Բարև իմ աշխարհ.,
Համենայնդեպս դու ինքդ ես այդպես քեզ անվանում՝ չնկատելով, որ դու ոչ միայն քո, այլ նաև իմ աշխարհն ես….
Ես գիտեմ, որ քեզ համար ոչինչ են իմ խոսքերը, մտքերը, բայց չգիտեմ ինչու՝ դու դեռ շարունակում ես ապրել իմ հոգում, շրջել ինձ հետ ամենուր…..
Չէ, չեմ ուզում խոսել ապրումներիս, զգացումներիս կամ տպավորություններիս մասին, պարզապես շատ եմ ուզում շնորհավորել քո մայրության ու գեղեցկության տոնը,:
Ես չունեմ ստեղծագործելու բավականաչափ տաղանդ, որ կարողանամ նկարագրել քեզ,ասել, թե որքան թանկ ես դեռ ինձ համար, թե որքան լավն ես, ցանկալի ու բարի…, սակայն կմաղթեմ քեզ այնպիսի գեղեցիկ ՍԵՐ, որն ապրում է քո պատկերացումներում, քո մտքերում…
Կուզենայի, որ իրական կյանքում զգաս ու ապրես այդ սերը, քանզի միայն սերն է, որ ներում է, համբերում ու դիմակայում կյանքի ցանկացած փորձությանը….


Комментариев нет:
Отправить комментарий