Ֆոտո

19 июл. 2012 г.

Անձրևում է ...........



Անձրևը իր մեջ ընդգրկում է սեր,թախիծ,հիշողություն:Երբ գալիս է անձրևը իմ մեջ արթնանում է մի զգացողություն,որ ես չեմ կարողանում նկարագրել, դա և՛ տխրություն է, և՛ ուրախություն:Անձրևի հետ կապված ես շատ հիշողություններ ունեմ,և դրանցից մեկը իմ մեջ շատ խորն է տպավորվել:Նստած իմ փոքրիկ անկյունում կարդում էի Տերյանի բանաստեղծությունները:Հանկարծ լսվեց դռան զանգի ձայնը,մի քիչ վախեցա,քանի որ ոչ ոքի չէի սպասում,դուռը բացեցի և տեսա մի տղայի,որը ինձ հանձնեց իր ձեռքի նամակը և շտապ հեռացավ:Այդ պահին լսվեց ամպերի գոռոցը,ես նամակը ձեռքս մոտեցա պատուհանին:Ձեռքերս դողում էր,սիրտս վատ բան էր կանխազգում:Վերջապես կարդացի նամակը:Այնտեղ գրված էր ….-Սիրելիս հրավիրում եմ քեզ իմ հարսանյաց հանդեսին,որը կկայանա հոկտեմբերի 7-ին,քեզ հարգող ….-ից:Այս տողերը ես կարդացի և մի սարսուռ անցավ մարմնովս: -Չէ՞ որ մենք երեկ իրար հետ էինք,ինչու՞ նա ինձ չասաց:Դրսում անձրև էր գալիս:Ես վազեցի դուրս և սկսեցի քայլել այնտեղ ուր տանում էին ոտքերս:Քայլում էի ջրափոսերի միջով,անցնում անծանոթ մայթեր և չգիտեի թե ինչ է ինձ հետ կատարվում:Անձրևում էր….,և երկնքի հետ լացում էր իմ լքված սիրտը..-Աստվա՜ծ իմ, չէ՞ որ ես նրան իմ կյանքից առավել էի սիրում…:Փողոցներում ոչ ոք չկար:Ես ինձ այնքան միայնակ էի զգում, լքված բոլորի կողմից և նույնիսկ նրա ով երեկ ինձ հետ էր և խոստանում էր իմ կողքին լինել մինչև կյանքի վերջ:Այդ պահին ինձ հետ էր միայն անձրևը, այն անձրևը որը այդ պահին ինձ նման տխուր էր և կարծես իր բարկությունից ավելի ու ավելի էր ուժեղանում:Մտքերի մեջ էի. հանկարծ զգացի,որ արդեն հասել եմ նրանց տան մոտ:Երկար ժամանակ նստած նրանց դիմացի այգում սպասում էի նրան:Ուզում էի վերջին անգամ նայել նրա աչքերի մեջ,և գուցե վերջին անգամ լսեի նրա քաղցր ձայնը:ՆԱ ԴՈՒՐՍ ՉԵԿԱՎ……..:

Комментариев нет:

Отправить комментарий