![]() |
Ես գիտեմ,որ քեզ կորցրել եմ
Գիտեմ,որ ընդմիշտ մոռացել եմ,
Որ քեզանից հեռացել եմ,
Որ կողքիդ չեմ,հեռու եմ,
Որ քոնը չեմ,ոչ...քոնը չեմ
Կողքիդ չեմ...հեռու եմ,
Քեզ թողել ու հեռացել եմ
Հեռացել ընդմիշտ առանց հրաժեշտի,
Առանց մի ջերմ համբույրի,
Առանց քո տաքուկ գրկի,
Առանց սիրո ու երգի,
Որ միշտ հնչում էր հոգուս մեջ,
Որ խոստացել էի մի օր դուրս բերել
Ու երգել քեզ համար,
Բայց ոչ...հեռացա ու ընդմիշտ մոռացա,
Ներում ես ինձ,թե ոչ
Արդեն մեկ է...
Մեղավոր ես փնտրում,թե ոչ
Արդեն մեկ է...
Գնացել եմ էլ ետ չես բերի
Էլ կողքիդ չես պահի
Էլ սիրուց չեմ տանջվի
Ուղղակի լուռ քեզ կթողնեմ
Ու անդարձ կլքեմ:


Комментариев нет:
Отправить комментарий