Ֆոտո

31 июл. 2012 г.

Անծանոթը...

Բարև  բոլորին ես այսօր ձեզ եմ ուզում ներկայացնել մի պատմություն որ ինքս եմ գրել ու դուք առաջինն եք լինելու որ կարդալու եք իմ գրածները : Շատ կուզենայի որ իմ գրածների հիման վրա ֆիլմ նկարվեր բայց դե դա միայն երազանք է դե ինչ կարդացեք մինչև վերջ և ասեք լավն է թե ոչ:
Հունիսի 25-ն էր , օրը ` երկուշաբթի : Դեռ ժամը 8-ը չկար , բայց Նանեն արդեն հասցրել էր տեղից վեր կենալուն պես գնալ իր սիրած սրճարանը  կամ ինչպես ինքն էր ասում այնտեղ որտեղ ամեն ինչ պարզ է , հասարակ և իրական : Հանկարծ զգաց , որ բոլորովին մենակ  է  ու  պայուսակից հանելով հեռախոսը  զանգեց ընկերուհուն ` Սառային :
-Բարև:
-Բարի լույս , դու քնած չես?:
-Ես արդեն 2 ժամ է ինչ արթուն եմ , երևի արթնացրեցի չէ?:
-Դեեեեեեեեեեեեեեեե…………  Հա:
-Կգաս?:
-Ուր?.....Այնտեղ որտեղ ամեն ինչ պարզ է  , հասարակ  և իրական :
-Դե հա էլի Սառ……Կգաս?....Լռիվ մենակ եմ …..:
-դու գիտես չէ որ ես իմ ընկերուհուն երբեք մենակ չեմ թողնի :15 րոպեից  տեղում կլինեմ:

-Դե կսպասեմ:
14 րոպե անց Սառան արդեն սրճարանում էր:
- Նանեե….Նանեեեե……էլի սուրճ?...:
-Սառ 14 րոպե անց եկար?....հա էլի սուրճ.:
-Դե դու գիտես որ ես ճշտապահ եմ ամենուր և ամեն տեղ:
-Հա գիտեմ : Սառ մի բան եմ ուզում խնդրել կանես?:
-Ասա Նանե դու գիտես որ քո համար ամեն ինչ կանեմ :
-Սառ ինձ համար ատրճանակ չես գտնի?:
-Եվ ինչիտ է պետք ատրճանակը?;
-Ուղղակի պետք է ու վերջ ,կանես?;
-Նանե,-այսպես էր միշտ դիմում Սառան Նանեին և ոչ մի անգամ չի էլ ցանկացել նանեի անունը կարճ  արտասանել,-մինչև չասես ինչիտ է պետք ես չեմ գտնի քո համար ատրճանակ:
-Իսկ եթե ասեմ որ այն ինձ շատ է պետք :
- Միևնույն է…..
-Բայց ես քո ընկերուհին եմ չէ?
-Դա ոչինչ չի փոխում…հիմա կասես?
-Սառ դեեե…..որտեղից սկսեմ է?:
-Հենց սկզբից
-Սառ դու չես հասկանա ինձ ….բայց դե..
-Ոչինչ դու պատմի
-Սառ ինձ թվում է ես սիրահարվել եմ
-ինչ?,-մոտ երկու րոպե կլիներ ինչ Սառան ծիծաղում էր Նանեի ասածի վրա,-Ինչ?  Ես խոսում , չեմ հավատում ;
- Այ դրա համար էլ չէի ուզում ասել…..
- Լավ Նանե մի  նեղացի ….շարունակի ինձ շատ  հետաքրքրեց :
-Դե Սառ հա , ինձ թվում է որ սիրահարվել եմ ….հոգումս ամեն ինչ տակնուվրա է եղել …ուղիղ 1 ամիս կլինի ինչ  տեղս չեմ գտնում :
Անցած ամիս հենց այս օրը ես տեսա նրան` մետրոյում: մտա ու առաջին հայացքից ինձ գրավեց : Դրանից հետո ամեն օր տուն գնալիս , նրան տեսնում էի մետրոյում:Հենց այդպես էլ ծանոթացա նրա հետ :Հետո երբ իմացա   որ ամուսնացած է  արդեն շատ ուշ էր , ավելին նա 45 տարեկան էր ու երկու երեխա ուներ  : Մի աղջիկ ու մի  տղա:
-Բայց Նանե դու դեռ 20 տարեկան էլ չկաս:
-Գիտեմ…..Գիտեմ Սառ բայց ինչ անեմ ,հիմա  սիրահարվել եմ ու դրա դեմը չեմ կարում առնեմ : Գիտես? Ինչքան եմ փորձել մոռանալ նրան , ճհիշել բայց չեմ կարողացել ուղեղս մի բան ա ասում սիրտս լռիվ ուրիշ բան :
-Մենակ չասես որ ատրճանակը նրան սպսնելու համար ես ուզում…
-Չէ  Սառա հո չեմ գժվել ?.....
-Բա էլ ինչ?.........սպասի  ես հասկացաաաաա…  քեզ համար?
-Դեեեեեեեե.. հա Սառ ինձ համար
-բա ասում ես չեմ գժվել ;Չես գժվել է խելագարվել ես ….խե-լա-գար-վել…….ես ետ բանը քո համար չեմ անի
-Լավ էլի  Սաաաառ :
-Ոչ և միանշանակ ոչ ,ես նշանակում ա իմ ձեռքերով սպանեմ իմ սեփական ընկերուհուն :Հիմա վեր ես կենում ու շատ շուշուտ գնում ես աշխատանքի ու քո մեջից վանում  ես ետ հիմար մտքերը…
-լավ կփորձեմ:
-Լավ կփորձեմով չի դու ամպայման ես անելու
-Եղավ
-Դե գնացինք
Հաջորդ օրը Նանեն նորից 8-ից սրճարանում նստած էր :Երբ  հանկարծ ներս մտավ Սառան :
-Բարև , լավ ես?
-Հա նորմալ , դու?
-Ես էլ եմ լավ ….մտածեցիր ասածներիս մասին?
-Ես նորից նրան երեկ տեսա…..կարծես հենց ինձ հակառակ ամբողջ մետրոն դատարկ էր  ես և ինքն էինք մնացել:
-Ոււււււււււււււււււււււււււււււււ?
-Ու են Սառ որ ասեց ինքը անտարբեր չի իմ նկատմամբ ու լիքը մի շարք այլ նախադասություններ :
_Մենակ ետ?....
-Հա Սառ մենակ ետ:
-Նանե ինձ թվում  է ինքը խաղում ա քո զգացմունքների հետ:
-Սառ այսօր ինձ ժամը 6-ին ես սրճարանում ժամադրել է:
-Դե եթե քո փոխարեն լինեի …..
-Ինչ կանեիր սառ?
-Կգայի
-Հիմա ինչ ես էլ գամ?
-Դեեեեեեեե .. հա
Եկավ երեկոյան 6-ը Նանեն կազմ պատրաստ տնից դուրս եկավ և գնաց սրճարան :քայլելիս զգում էր թե ինչ արագ է աշխատում սիրտը  թե ինչ խառնաշփոթ է նրա հոգում :Հասավ սրճարան :
Բայց այնտեղ ոչ մի կերպ չգտավ անծանոթին :Նայեց աթոռին և ակամայից հիշեց ընկերուհու խոսքերը <>:ԵՎ հանկարծ  դուռը բացվեց և ներս մտավ ՆԱ :<>,Մտքում ասաց Նանեն :
-Շատ սպսեցիր …..
- Ոչ :  Ես էի շուտ եկել
Մինչև ժամը 12-անց նրանք զրուցում էին խոսում երկար-երկար : այսպես շարունակվեց ևս 2 ամիս : նանեին թվում էր թե սիրահարվել է : Բայց հանկարծ Օգոստոսի  25-ին   անծանոթը նենին ասաց այսքանը .
-Նանե դու շատ լավ աղջիկ ես սիրուն ու հմայիչ գտիր մեկին ով իսկսպես քեզ կսիրի, ես խոստովանում եմ այսքան  ժամանակ ես քեզ չեմ սիրել միայն  օգտագօրծել եմ խաղալիքի նման և ինչպես դու ես հասկանում եկել է քեզ թողնելու ժամանակը:
Նանեն  լուռ կանգնած էր և ոչինչ  չէր խոսում , միայն նրա աչքերից արցունքներ  էին հոսում:
-Մի լացի Նանե դու ավելի լավին ես արժանի :
_Սուս մնա , ես քեզ լսել էլ չեմ ուզում ….
-Ես գնում եմ բայց հույսով եմ որ ուրախ կլինես :
-Նանեն 2 ժամ կլիներ որ աննպատակ քայլում էր փողոցով : Եվ հանկարծ հանեց գրպանից հեռախոսն ու զանգեց Սառային :
-Ալո բարև Սառ ես մեկնում եմ :
-Ինչի ?< ինչ? Եղավ ծեր հանդիպումը ,  հանդիպեցիք?
-Հա Սառ հանդիպեցինք, ու ասաց  որ գնում է հեռանում  ու որ ինձ չի սիրել …
-Իսկ  ուր ես մեկնում?
-Փարիզ ,կգնամ  աշխատանք կգտնեմ, կաշխատեմ ու ամեն ինչ կմոռանամ :
-Դե լավ որոշում է, ասա որտեղ ես, ես գալիս եմ :
- Այնտեղ ` որտեղ ամեն ինչ պարզ է, հասարակ ու իրական :

Комментариев нет:

Отправить комментарий