Ֆոտո

3 авг. 2012 г.

ՉԵՄ ՆԵՐԻ


Ամենաթանկ, ամենավեհ ու ամենաքնքուշ զգացմունքը սերն է, որն անսահման երջանկություն ու հոգու բերկրանք է պարգևում մարդկանց: Սիրահարված մարդու աշխարհը վառ գույներով կտավ է, որը նայողին ուրախ տրամադրություն է հաղորդում: Ես հնարավորություն ունեցա սեփական հոգում զգալ այդ սերը, տեսնել այդ գեղեցիկ կտավը, ունենալ սիրո մասին իմ սեփական կարծիքն ու տեսակետը: Սերը հրաշք է, անբացատրելի ու երանելի հոգեվիճակ: Ես սիրում էի առաջին անգամ, և այդ սերն անկեղծ էր ու մաքուր: Այո, ես սիրում էի անմնացորդ ու անշահախնդիր սիրով, քանի որ իմ պատկերացմամբ այդպիսին պետք է լինի սերը: Հավատում էի քեզ, հավատում, որ սիրում ես, սիրում ես ինձ պես: Սակայն ինչ ստացա ես իմ այդ մեծ սիրո փոխարեն,  ընդամենը անհավատարմություն ու վիրավորանք: Այն օրը, երբ հասկացա, որ դավաճանում ես` աշխարհը գլխիս փուլ եկավ ասես. Ինձ վիրավորված ու խաբված զգացի: Ես քեզ հարցրի.
-Ինչո՛ւ այդպես վարվեցիր:
Իսկ դու իսկույն լռեցիր, որովհետև այլևս ոչինչ չունեիր ինձ ասելու… Անցել են տարիներ. Գուցե զղջում ես արարքիդ համար և ուզում ես արդարանալ, բայց ոչ. Ես քեզ չեմ ների… Հոգուս մեծ ցավ ես պատճառել… Ես ատում, բայց միևնույն ժամանակ սիրում եմ քեզ, սակայն իմ հոգու դռներն, այնուհետև, մեկընդմիշտ փակ են քո առաջ: Հավատա, ինչ էլ որ լինի, ինչ էլ որ անես, որքան էլ շատ ցանկանաս, երբեք չեմ ների:

Комментариев нет:

Отправить комментарий